Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1345-31.10.2012,01.02.2013-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)

24-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Արդարադատության ակադեմիան ավարտած դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը իր դիմումը ներկայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում, անկախ թափուր հաստիքների առկայությունից, ներգրավվում է առնվազն առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրին համապատասխանող իրավաբանական բնույթի աշխատանքի դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում կամ իր համաձայնությամբ՝ դատական դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին նախադասությունում «ուղարկել» բառից հետո ավելացնել «լրացուցիչ» բառերը:

Հոդված 3 . Օրենքի 27-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «պարբերականությամբ» բառից հետո ավելացնել «՝ Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը:

2.  3-րդ եւ 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Եզրափակիչ դրույթներ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է նաեւ  «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություններում ուսումնառություն անցած եւ դատավորների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց վրա: