Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2-րդ մասով.
«2. Պետական կազմակերպության իրավական կարգավիճակի, դրա uտեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման կարգի, ինչպեu նաեւ պետական մարմինների հետ պետական կազմակերպության փոխհարաբերությունների առանձնահատկություններ կարող են սահմանվել օրենքով։»։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի նոյեմբերի 1-ից։