Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1343-31.10.2012,01.02.2013-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր`  2-րդ մասով.

«2. Պետական կազմակերպության իրավական կարգավիճակի, դրա uտեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման կարգի, ինչպեu նաեւ պետական մարմինների հետ պետական կազմակերպության փոխհարաբերությունների առանձնահատկություններ կարող են սահմանվել օրենքով։»։

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 3 .  Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 1-ից։