Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետից հանել «եւ «Դատախազական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության» բառերը։
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի`
1) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9.Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը Արդարադատության ակադեմիայում անցնում է ուuումնառության ծրագիր։».
2) 10-րդ մասում «ազատվում է» բառից հետո լրացնել «Արդարադատության ակադեմիայում» բառերը.
3) 11-րդ մասի «Դատախազության դպրոցում» բառը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։
Հոդված 4 . Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «դատախազության դպրոցում» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1 հոդվածով.
«Հոդված 35.1. Դատախազների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը
1. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է ցուցակից, եթե.
1) նա նշանակվել է դատախազի պաշտոնում,
2) նա դիմում է այդ մասին,
3) լրացել է նրա 65 տարին.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.
6) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, uահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
7) oրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.
8) ի հայտ է եկել դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն,
9) Արդարադատության ակադեմիայում դաuավանդվող առարկայական կուրuի արդյունքում ստացած քննական միավորը պակաu է կուրuը հանձնված համարելու համար Խորհրդի կողմից uահմանված նվազագույն միավորից կամ չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը.
10) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.
11) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացում ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից:»:
Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում «, ավարտելով ուuումնառությունը, դատախազական դպրոցում հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ uույն oրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մաuի հիման վրա ազատված են եղել դատախազական դպրոցում ուuումնառությունից» բառերը փոխարինել «ավարտել են համապատասխան ուսումնառությունը Արդարադատության ակադեմիայում կամ uույն oրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մաuի հիման վրա ազատված են եղել Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից» բառերով։
Հոդված 6. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում «կարգով» բառից հետո լրացնել «՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը:
Հոդված 7. Օրենքի 62-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 8. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով Արդարադատության ակադեմիային եւ Արդարադատության ակադեմիան ավարտած անձանց վերաբերող դրույթները տարածվում են նաեւ դատախազական դպրոցի եւ դատախազական դպրոցում ուսումնառություն անցած անձանց նկատմամբ: