Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-2091-07.02.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 40.9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«Հոդված 409 . Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությամբ կամ հեռուստաընկերությամբ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակելիս Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված տեղեկությունները չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` հարցման արդյունքները հրապարակած ռադիոընկերության կամ հեռուստաընկերության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Քվեարկության օրվան նախորդող 6 օրվա ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը` մինչեւ ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությամբ կամ հեռուստաընկերությամբ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` հարցման արդյունքները հրապարակած ռադիոընկերության կամ հեռուստաընկերության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Քվեարկության օրը` մինչեւ ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությամբ կամ հեռուստաընկերությամբ ընտրողների հարցման արդյունքներն այն մասին, թե ում օգտին են քվեարկել, հրապարակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` հարցման արդյունքները հրապարակած ռադիոընկերության կամ հեռուստաընկերության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերով առաջարկվում է վերացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի որոշակի անհամապատասխանություններ: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում սոցոլոգիական հարցումների արդյունքները վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններով կամ հեռուստաընկերություններով հրապարակելուն ներկայացվող պահանջներին, ինչպես նաեւ այդ պահանջները խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքով նախատեսված տուգանքներին: