Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-211-08.02.2013-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 24.2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` «ա.1» կետով.

«ա.1) Ազգային ժողովին եզրակացություն է ներկայացնում մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին:»:

Հոդված 2. Օրենքի 24.3-րդ հոդվածում՝

1) վերնագրում «դիմումը» բառը փոխարինել «հարցը» բառով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 5.1րդ մասով.

«5.1. Էթիկայի հանձնաժողովը սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա.1» ենթակետով նախատեսված հարցի քննությունը սկսում է սույն օրենքի 99-րդ հոդվածի 3.3-րդ կետով նախատեսված Աշխատակազմի տեղեկանքի հիման վրա՝ այն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում:»:

Հոդված 3 . Օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ի մասի՝

1) «դ» կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «ա.1», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս դիմումի կամ սույն օրենքի 99-րդ հոդվածի 3.3-րդ կետով նախատեսված տեղեկանքի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողով ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը, իսկ հարակից զեկուցմամբ` դիմումում կամ տեղեկանքում նշված պատգամավորը:» ,

2) «զ» կետից «, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին» բառերը հանել,

3) «է» կետի «1-ին կետի «դ» » բառերը փոխարինել «1-ին կետի «ա.1», «դ» » բառերով, իսկ «հարցերով ներկայացված դիմումի» բառերը փոխարինել «հարցերի» բառով,

4) «ը» կետի «դիմումը, » բառը փոխարինել «դիմումը կամ սույն օրենքի 99-րդ հոդվածի 3.3-րդ կետով նախատեսված տեղեկանքը» բառերով, իսկ «դիմումում» բառերը փոխարինել «դիմումում կամ տեղեկանքում» բառերով,

5) «ժ» կետում առաջին «դիմումի» բառը փոխարինել «հարցի» բառով, իսկ երկրորդ «դիմումի բառը փոխարինել «դիմումի, ինչպես նաեւ սույն օրենքի 99-րդ հոդվածի 3.3-րդ կետով նախատեսված տեղեկանքի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 99-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «բ» եւ «գ» կետերում «պատճառի» բառերը փոխարինել «պատճառի (այդ թվում` սույն կետով չնախատեսված անձնական այլ պատճառի)» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 3.2-րդ, 3.3-րդ եւ 3.4-րդ մասերով.

«3.2. Սույն հոդվածի 3-րդ կետի «բ» եւ «գ» կետերով նախատեսված դեպքերում պատգամավորի բացակայությունը կարող է հարգելի համարվել մեկ հերթական նստաշրջանի ոչ ավելի, քան 10 օրվա նիստերի ընթացքում անցկացված քվեարկություններից:

3.3. Եթե պատգամավորը հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից բացակայել է եւ այդ բացակայությունները սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով չեն համարվել հարգելի, ապա Աշխատակազմը սույն հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում Էթիկայի հանձնաժողով է ներկայացնում տեղեկանք նշելով այդ պատգամավորի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը, հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների եւ դրանցից պատգամավորի բացակայությունների քանակը:

3.4. Եթե սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա.1» ենթակետով նախատեսված հարցի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովն ընդունում է մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին եզրակացություն, ապա այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:»,

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:»,

4) 5-րդ մասում «Պատգամավորն» բառը փոխարինել «Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունում նշված պատգամավորն» բառերով,

5) 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվում է առանձին՝ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը, իսկ որպես հարակից զեկուցող կարող է հանդես գալ եզրակացությունում նշված պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը:

7. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Էթիկայի հանձնաժողովի եզրակացությանը հավանություն տալու մասին հարցը, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

8. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 7-րդ կետում նշված Ազգային ժողովի որոշումը ստանում է ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա այդ որոշման եւ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: