ՀՈԴՎԱԾ 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010թ. դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) N 7 հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետում եւ 2-րդ կետի 10-րդ ենթակետում «ատամնաբուժական» բառը փոխարինել «ստոմատոլոգիական» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի N 8 հավելվածի`
1) 9-րդ կետի աղյուսակում ատամնաբուժական եւ ատամանատեխնիկական գործունեություն տողերը շարադրել նոր խմբագրությամբ.
|
2) 10-րդ կետում եւ 14-րդ կետի 3.1 ենթակետում «ատամնաբուժական» բառը փոխարինել «ստոմատոլոգիական» բառով.
3) 13-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ստոմատոլոգիական գործունեության համար` բոռ մեքենայով եւ համապատասխան սարքավորումներով հագեցած ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների թիվը:»:
4) 14-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «3.2-րդ», «3.3-րդ» ենթակետերով.
«3.2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող`
առանձին իրավաբանական անձ հանդիսացող ատամնատեխնիկական կազմակերպությունների ատամնատեխնիկական յուրաքանչյուր հիմնական աշխատատեղի համար` 1.0.
ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների կամ կաբինետների կազմում գործող ատամնատեխնիկական յուրաքանչյուր հիմնական աշխատատեղի համար՝ 0.3.
3.3) մանկական ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար նախատեսված եւ առանձնացված բազկաթոռների համար` 0.5.
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական գործունեության հարկման, ոլորտում առավել բարենպաստ միջավայրի ձեւավորման, կարգավորման եւ մի շարք հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Ներկայումս գործող «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական գործունեությունը հարկվում է նախկինի համեմատ ավելի բարձր հարկային դրույքաչափով:
Դրա հետեւանքով հնարավոր է ստոմատոլոգիական ծառայությունների գների աճ, պահանջարկի նվազում, բազմաթիվ աշխատատեղերի կրճատում (հատկապես` մարզերում):
Հաշվի առնելով առաջացած խնդիրները եւ դրանց հետեւանքները` առաջարկում ենք «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: Մասնավորապես` Երեւան քաղաքում` որպես բազային հարկային արտոնագրային վճար` ներկայումս գործող 80.000 ՀՀ դրամի փոխարեն մեկ բազկաթոռի համար կսահմանվի 50.000 ՀՀ դրամ, իսկ մարզերում` համապատասխանաբար` համաձայն ներկայացվող հավելվածի:
Առաջարկում ենք նաեւ առավել ցածր գործակիցներ մանկական ստոմատոլոգիական գործունեության համար, ինչպես նաեւ սահմանել արտոնագրային վճարի դրույքաչափի հաշվարկման համար տարբերակված գործակիցներ` առանձին իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների եւ ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների կամ կաբինետների կազմում գործող ատամնատեխնիկական վերջնական արդյունք տրամադրող հիմնական աշխատատեղերի համար` վերջինների համար գործակիցը սահմանելով գրեթե 3 անգամ պակաս: