Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-214-13.02.2013-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության  2002 թվականի դեկտեմբերի 26–ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «հարկվող օբյեկտը» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ փոխադրամիջոցների)» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 8-րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6–րդ ենթակետով՝

«6) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող  օբյեկտ համարվող փոխադրամիջոցի օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության  դեպքում հաշվառող մարմնի կողմից այդ  գումարները հաշվանցվում են հարկ վճարողի գույքահարկի գծով այլ հարկվող օբյեկտների պարտավորությունների հաշվին, իսկ դրանց բացակայության դեպքում`  ֆիզիկական անձի դիմումի հիման վրա  վերադարձվում են  ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում։»։

Հոդված 3 . Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերությունները  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների՝ տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում՝ մինչեւ փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը։

Հաշվառող մարմնի կողմից փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «պետության պատվիրակած բառերը փոխարինել «պարտադիր» բառով:

Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման, տեղեկությունների տրամադրման ներկայումս գործող ընթացակարգը արդյունավետ չէ. օբյեկտիվորեն խոչընդոտներ են առաջանում գույքահարկի գանձման համար, արդյունքում՝ համայնքների բյուջեները կրում են վնասներ: Գործող օրենքի իմաստով ֆիզիկական անձանց համար սահմանվում է օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունների անցումը նոր սեփականատիրոջը` միեւնույն ժամանակ սահմանելով, որ փոխադրամիջոցի սեփականատերը գույքահարկը վճարում է իր հաշվառման վայրի համայնքի բյուջե: Ընդ որում, նման իրավահաջորդությունը նախատեսված է միայն ֆիզիկական անձանց պարագայում: Օրենքը սահմանում է, որ հաշվառման բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարվում է հիմնական բնակության վայրի բյուջե, որի բացահայտումը օբյեկտիվորեն  դյուրին գործընթաց չէ, ժամանակատար է, կարող է գործնական ոլորտում խնդիրներ առաջացնել, ինչի արդյունքում համայնքների բյուջեների մուտքերն ապահովելը դառնում է խոցելի: Նման պայմաններում օբյեկտիվորեն դժվարանում է նաեւ գույքահարկի՝ դատական կարգով բռնագանձումը: Բացի այդ, հարկ է նշել, որ փոխադրամիջոցների օտարման ժամանակ չմարված հարկային պարտավորությունների փոխանցման դեպքում հետագա հաշվառումը վարող համայնքի համար պարտավորությունների ամբողջական ծավալը պարզելու ժամանակ առաջանում են բարդություններ, ավելին՝ կարճ ժամանակահատվածում հնարավոր է միեւնույն փոխադրամիջոցի մի քանի օտարում, որն է՛լ ավելի է խոչընդոտում գույքահարկի գանձման արդյունավետությանը: Օրենքը 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանում է, որ գույքահարկի գանձումը տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակված լիազորությունն է, այնինչ՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը 1-ին մասի 4-րդ կետով սահմանում է, որ գույքահարկի գանձման կազմակերպումը ֆինանսների բնագավառում Երեւանի քաղաքապետի պարտադիր լիազորություններից է:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն իրավական ակտի ընդունման նպատակը փոխադրամիջոցների համար գույքահարկի գանձման գործընթացը պարզեցնելն է եւ ավելորդ բարդություններից հնարավորինս ձերբազատելը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծի մշակման գործում այլ ինստիտուտներ կամ անձինք չեն ներգրավվել:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման եւ կիրառման արդյունքում ակնկալվում է դյուրացնել փոխադրամիջոցների մասով գույքահարկի գանձման գործընթացը: Արդյունքում՝