Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-217-26.02.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀO-177 oրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ`

«Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրել արտահանման ֆինանսավորման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն: Ընկերությունը սույն օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի (լիցենզիաների) հիման վրա իրավասու է իրականացնել միայն արտահանման վարկի ենթադասով, արտահանման ֆինանսավորման հետ կապված երաշխիքի տրամադրման եւ ֆինանսական վնասների դասերով (ներառյալ ենթադասերով) ապահովագրություն: Ընկերության ընդհանուր կապիտալի չափը պետք է լինի Հայաuտանի Հանրապետության տարածքում նոր uտեղծվող ապահովագրական ընկերությունների համար uահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաu: Ընկերության գործունեության ընթացքում ընդհանուր կապիտալի չափը Հայաuտանի Հանրապետության տարածքում նոր uտեղծվող ապահովագրական ընկերությունների համար uահմանված ընդհանուր կապիտալի չափի նվազման դեպքում այդ կապիտալի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ-ի ստեղծումը (ԱՖԱԿ), որով եւ պայմանավորված է սույն օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը:

Սույն օրենքում լրացումներ կատարելու անհետաձգելիությունը պայմանավորված է 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 47 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած` Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման միջոցառումների ցանկի ժամկետներով:

Հայաստանի Հանրապետությունում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը, ինչպես նաեւ պայմանավորված է միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակման եւ Հայաստանի Հանրապետության կառավարության արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության իրագործմանը նպաստելու անհրաժեշտությամբ: Հայաստանում արտահանման ֆինանսավորման նոր գործիքների եւ մոտեցումների որդեգրումը պահանջում է արտահանման վարկավորման ապահովագրության ներդնում: Որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք` ԱՖԱԿ-ի հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման տրամադրումն է:

ԱՖԱԿ-ի առաջնային նպատակներից են ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները եւ ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ կառավարության կողմից 2011 թվականին ընդունվել է Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որը միտված է արտահանման ֆինանսավորման մատչելիության բարձրացման եւ արտահանման ֆինանսական գործիքների հասանելիության ապահովմանը: Սույն ռազմավարության իրագործման խոչընդոտներ են հանդիսանում ընկերությունների վարկավորման հասանելիության եւ մատչելիության խնդիրները, մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, քանի որ վերջիններիս համար չափազանց դժվար է կայուն եւ մատչելի ֆինանսավորման աղբյուրներ գտնելը:

Հայաստանում ԱՖԱԿ ստեղծելու նախաձեռնությունը համահունչ է միջազգային լավագույն փորձին եւ խթանում է արտահանող ընկերություններին միջազգային շուկաներ մուտք գործելուն եւ մրցունակ դառնալուն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Համապատասխան բնագավառում 2011 թվականին ընդունվել է ՀՀ կառավարության Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը եւ 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 47 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման միջոցառումների ցանկը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ-ի ստեղծման նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը արտահանման վարկի ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերությունում:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծի մշակման գործընթացում այլ ինստիտուտներ եւ անձիք ներգրավված չեն:

6.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կհանգեցնի արտահանում իրականացնող կազմակերպություններին աջակցության նոր գործիքի մշակման եւ արտահանմանն աջակցող ինստիտուտների կարողությունների զարգացմանը: