Հոդված 1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) կազմակերպության ստանդարտ` իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ընդունված ստանդարտ.»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) հաստատում եւ պետական գրանցման է ներկայացնում տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5) տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչները.
6) կազմակերպության ստանդարտները:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին եւ 15.2-րդ հոդվածներով.
«Հոդված 15.1. Տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչները
1. Տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչների մշակումը, հաստատումը, վարումը եւ կիրառումն իրականացվում են ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:
2. Միջազգային, միջպետական կամ այլ պետությունների դասակարգիչները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետությունում` ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:
3. Տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները ենթակա են լիազորված պետական մարմնի կողմից հաստատման եւ պետական գրանցման:
Հոդված 15.2. Կազմակերպության ստանդարտները
1. Կազմակերպության ստանդարտները մշակում, ընդունում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ հայտարարում եւ հաշվառում են իրավաբանական անձինք եւ (կամ) անհատ ձեռնարկատերերը: Կազմակերպության ստանդարտները մշակվում են արտադրանքի տեխնիկական պահանջների եւ նորմերի սահմանման, ինչպես նաեւ արտադրության կազմակերպման եւ կատարելագործման նպատակով:
2. Կազմակերպության ստանդարտները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:»:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին եւ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: