Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) հոդված 1-ի 4-րդ մասի «համապատասխանության գնահատման ընթացակարգերի» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման գործընթացի» բառերով:
Հոդված 2. Օրենքի հոդված 2-ի 1-ին մասի 13)-րդ եւ 19)-րդ կետերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`
1.«13) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքին, գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացումը` փորձարկման եւ/կամ սերտիֆիկացման եւ/կամ հայտարարագրման եւ/կամ տրամաչափարկման եւ/կամ տեխնիկական հսկողության իրականացման միջոցով.»
«19) համապատասխանության գնահատման գործընթաց` գործընթաց, որն իրականացվում է որոշելու համար համապատասխան տեխնիկական կանոնակարգերում եւ/կամ միջազգային եւ/կամ ազգային ստանդարտներում սահմանված պահանջների կատարման ապահովումը:»
2.17-րդ կետի «համապատասխանության գնահատման սխեմա» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման ընթացակարգ» բառերով:
Հոդված 3. Օրենքի հոդված 7-ի 3-րդ մասի «եւ կանոնակարգվող ոլորտների» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի հոդված 20-ը լրացնել 8.1 մասով`
«8.1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները վճարում են պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համաձայն:»
Հոդված 5. Օրենքի հոդված 30-ի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: