Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասի «համապատասխանության գնահատման ընթացակարգերի» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման գործընթացի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«13) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքին, գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացումը` փորձարկման եւ (կամ) սերտիֆիկացման եւ (կամ) հայտարարագրման եւ (կամ) տրամաչափարկման եւ (կամ) տեխնիկական հսկողության իրականացման միջոցով.».
2) 17-րդ կետի «համապատասխանության գնահատման սխեմա» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման ընթացակարգ» բառերով.
3) 19-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«19) համապատասխանության գնահատման գործընթաց` գործընթաց, որն իրականացվում է որոշելու համար համապատասխան տեխնիկական կանոնակարգերով եւ (կամ) միջազգային եւ (կամ) ազգային ստանդարտներով սահմանված պահանջների կատարման ապահովումը.»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի «եւ կանոնակարգվող ոլորտների» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները վճարում են պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:»:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: