Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «ազգային մարմնի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.
«10.1) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետը.»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:
2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առեւտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել ստուգաչափման:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: