Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) հոդված 7-ի 1 մասը լրացնել նոր 5.1) կետով հետեւյալ բովանդակությամբ`
«5.1 «Հաստատում է հավատարմագրման ազգային մարմնի եւ համապատասխանության գնահատման մարմնի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարները, ինչպես նաեւ համապատասխանության գնահատման մարմնի եւ ճանաչված օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմնի տարեկան անդամավճարի չափը»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1 մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«5. «ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով միակողմանի ճանաչում է միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերը եւ հաստատում այդպիսի վկայագրեր ունեցող համապատասխանության գնահատման մարմինների ցանկը»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների» բառերը փոխարինել «4 շահագրգիռ պետական կառավարման մարմինների եւ/կամ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1 մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«4) «կազմակերպում է հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման դասընթացներ եւ շնորհում համապատասխան վկայագրեր»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: