Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41-րդ կետով.
«41. Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար` բազային տուրքի 120-ապատիկի չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: