1) 9-րդ կետի աղյուսակում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում տողը շարադրել նոր խմբագրությամբ.
թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում | մեքենայի քանակ | 7000 | 5600 | 5600 | 2800 | 1400 |
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկման, ոլորտում առավել բարենպաստ միջավայրի ձեւավորման, կարգավորման եւ մի շարք հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Ներկայումս գործող «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում գործունեությունը հարկվում է նախկինի համեմատ ավելի բարձր հարկային դրույքաչափով:
Սույն փոփոխությունը ելնում է Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում գործունեութան համար սահմանված նախկին եռամսյակային 20500 ՀՀ դրամ արտոնագրային վճարի դրույքաչափի տրամաբանությունից: Փաստորեն, ներկայումս գործող «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անհամեմատ խստացվել է հարկային դրույքաչափը միայն Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար:
Հաշվի առնելով առաջացած խնդիրները եւ դրանց հետեւանքները` առաջարկում ենք «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, մասնավորապես` Երեւան քաղաքում` թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող գործունեության համար որպես բազային հարկային արտոնագրային վճար` ներկայումս գործող 9500 ՀՀ դրամի փոխարեն մեկ մեքենայի համար սահմանել 7000 ՀՀ դրամ: