Armenian ARMSCII Armenian
Կ-771-27.10.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 327-րդ հոդվածի 3-րդ մասում «չորսից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 3271 -րդ հոդվածի 4-րդ մասում «երեքից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 3272 -րդ հոդվածի 3-րդ մասում «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 3275 -րդ հոդվածի`

1) 1-ին մասում «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասում «մեկից երեք» բառերը փոխարինել «երկուսից վեց» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 3276 -րդ հոդվածի 5-րդ մասում «հինգից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 328-րդ հոդվածում «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «մեկից հինգ» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասում «հինգից տասնհինգ» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասում «երեքից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասում «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես: