«1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափերով.
Մինչեւ 150000 ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում | |
150000-ից մինչեւ 300000 ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում | |
300-ից մինչեւ 500000 ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում | |
500-ից մինչեւ 1 մլն ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում | |
1 մլն ՀՀ դրամ կամ ավելի հարկման բազայի դեպքում |
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր` 1.1 մասով.
«1.1 Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները յուքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար դրոշմանշային վճարը վճարում են 12000 ՀՀ դրամ գումարի չափով:»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» օրենքով կարգավորվում են մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են հատուցման հիմնադրամի ստեղծման եւ գործունեության կարգն ու պայմանները:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին եւ գործունեության նպատակը յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին հատուցումների տրամադրումն է:
Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք եւ ՀՀ տարածքում աշխատող ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք եւ նույն պայմանագրերով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, վճարում են դրոշմանշային վճար` 1000 դրամի չափով :
Հատուցումները տրամադրվում են ինչպես զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, այնպես էլ` առողջությանը պատճառված վնասի հետեւանքով: Կախված զինվորական ծառայության աստիճանից` զինծառայողների ընտանիքներին ընդհանուր առմամբ տրամադրվում է 58 միլիոն դրամից մինչեւ 85 միլիոն դրամ: Եթե զինծառայողը ունի երեք կամ ավելի երեխա կամ մինչեւ 23 տարեկան ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ հաշմանդամ երեխաներ, ապա ամսական հավասար վճարին ավելացվում է ամսական լրացուցիչ 100 հազար դրամ:
Հիմնադրամի գործունեության շուրջ 4 տարիների ընթացքում հավաքագրվել է ավելի քան 32 միլիարդ դրամ, որից շուրջ 27 միլիարդը` պարտադիր վճարումների միջոցով:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ ակնկալվող արդյունքը
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները եւ այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, հիմք հանդիսացան Կառավարության որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու համար:
Ադրբեջանի կոմից սանձազերծված ռազմական գործողությունները ուղեկցվում են անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի, կենդանի ուժի եւ այլ ստորաբաժանումների կիրառմամբ, ինչի արդյունքում օրական զոհվում եւ տարբեր աստիճանների վիրավորումներ են ստանում մեծ թվով զինծառայողներ:
Բնականաբար, ստեղծված իրավիճակում կտրուկ ընդլայնվելու է Հիմնադրամի շահառուների շրջանակը եւ հատուցումների պատշաճ տրամադրման համար անհարժեշտ է լինելու զգալի չափով հավելյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավում:
Հատուցման գումարի մի մասը (5000000 դրամից մինչեւ 10000000 դրամ) տրամադրվում է միանվագ՝ հատուցման դեպքը տեղի ունենալուց հետո՝ մի քանի աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մնացածը՝ ամսական հավասար մարումներով՝ 20 տարվա ընթացքում: Հաշվի առնելով հատուցման տրամադրման կարգը՝ մասնավորապես հատուցման գումարի մի մասի միանվագ տրամադրման բաղադրիչը, ապա կանխատեսելի է, որ առաջիկայում Հիմանդրամի կողմից տրամադվող ընդհանուր հատուցման գումարը զգալիորեն ավելանալու է:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի, ինչը թույլ կտա զգալի չափով ավելացնել հավաքագրվող դրամական միջոցները:
Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ դրոշմանշային վճարների պրոգրեսիվ եղանակով վճարման արդյունքում զգալի չափով կավելանան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները , ինչն էլ ստեղծված պայմաններում կնպաստի Հիմնադրամի կողմից ստանձնած պարտավորությունների եւ նպատակների պատշաճ իրագործմանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՊՐՆ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկայացվում է՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Շաքե Իսայան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Ազգային ժողովի պատգամավորներ՝
Շաքե Իսայան (098)
Միքայել Մելքումյան (090)
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆ