Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը կարգավորում է սահմանված պահանջներին արտադրանքի, (ապրանքների), աշխատանքների եւ ծառայությունների (այսուհետ՝ ծառայություններ), որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանության պարտադիր ու կամավոր հավաստման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաեւ սահմանում է այդ բնագավառում համապատասխանության հավաստման գործընթացին մասնակից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման, սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրավական հիմքերն ու կարգը, գույքային շրջանառությունում արտադրանքի իրացման պայմանները, համապատասխանության հավաստման մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) համապատասխանության գնահատում` սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների, որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, անձանցհամապատասխանության գնահատում ուղղակի կամ անուղղակի ձեւով,
2) համապատասխանության հավաստում՝ գործունեություն, որի արդյունքում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի միջոցով հավաստվում է արտադրանքի, ծառայությունների, որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին,
3) համապատասխանության պարտադիր հավաստում ` տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության հավաստում,
4) համապատասխանության կամավոր հավաստում ՝ հայտատուի հայեցողությամբ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով եւ քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող անձանց համապատասխանության հավաստում,
5) համապատասխանության նշան ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված նշան, որը հավաստում է դրանով մակնշված արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին,
6) համապատասխանության հայտարարագիր ՝ սերտիֆիկացման մարմնի կողմից վավերացված փաստաթուղթ, որով արտադրանք արտադրողը, ներմուծողը հավաստիացնում է իր կողմից արտադրվող, ներմուծվող արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին,
7) սահմանված պահանջներ ՝ արտադրանքին, ծառայություններին,որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով եւ քաղաքացիաիրավական պայմանագրերով ներկայացվող պահանջներ,
8) անվտանգություն ՝ անթույլատրելի ռիսկի բացակայություն՝ կապված արտադրանքով կամ ծառայությամբ մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ պետական գույքի, կենդանիների եւ բույսերի կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենդանական եւ բուսական աշխարհին վնաս հասցնելու հնարավորության հետ,
9) համապատասխանության սերտիֆիկատ ՝ սերտիֆիկացման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, ծառայության որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին,
10) արտադրանքի նույնականացում ՝ ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է համապատասխանության հավաստման ներկայացված արտադրանքի նույնականությունն իր անվանմանը եւ էական հատկանիշներին,
11) սերտիֆիկացման մարմին ՝ համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման համար հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
12) փորձարկման լաբորատորիա ՝ որոշակի փորձարկումներ իրականացնելու համար հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
13) համապատասխանության հավաստման սխեմա ՝ գործողությունների որոշակի համախումբ, որոնց դրական արդյունքներն ընդունվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայության համապատասխանության ապացույց,
14) հավատարմագրում ՝ ընթացակարգ, որի միջոցով հավատարմագրման խորհուրդը պաշտոնապես ճանաչում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավասությունը` համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում աշխատանքներ կատարելու համար,
15) հավատարմագրման ոլորտ ` սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացվող համապատասխանության հավաստման աշխատանքների շրջանակ,
16) պարբերական գնահատում ` սույն օրենքին եւ հավատարմագրման չափանիշներին սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի համապատասխանության գնահատում` ըստ դրանց գտնվելու վայրի։
17) հավատարմագրման խորհուրդ՝ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված խորհուրդ:
Հոդված 3. Համապատասխանության գնահատման իրավական կարգավորումը
Համապատասխանության գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 5. Համապատասխանության գնահատման ձեւերը
2.Համապատասխանության գնահատման ձեւերն են.
3. համապատասխանության հավաստումը,
2) հավատարմագրումը,
3) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական վերահսկողությունը:
Հոդված 6. Համապատասխանության գնահատման ազգային մարմինը
Համապատասխանության գնահատման ազգային մարմինը (այսուհետ՝ ազգային մարմին) համապատասխանության գնահատման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինն է։
2. Ազգային մարմինը.
իրականացնում է պետական քաղաքականություն համապատասխանության գնահատման բնագավառում,
2) իրականացնում է արտադրանքի կամ ծառայության նկատմամբ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման պետական վերահսկողություն,
3) օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համաձայնագրեր համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման մասին,
4) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը համապատասխանության գնահատման բնագավառում՝ այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում,
5) հրապարակում է տեղեկատվություն սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների եւ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող համապատասխանության նշանների վերաբերյալ տեղեկատվությունը այն ներկայացնում է միջազգային եւ տարածաշրջանային համապատասխանության հավաստման կազմակերպություններին,
6) ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը եւ հավատարմագրման խորհրդի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին հավատարմագրելու, հավատարմագրումը մերժելու, հավատրմագրման ոլորտն ընդլայնելու, կրճատելու, հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ,
7) սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում եւ անցկացնում է սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի պարբերական գնահատում, որի արդյունքները ներկայացնում է հավատարմագրման խորհրդին,
8) առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհրդին սույն օրենքի 19 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված լիազորության վերաբերյալ,
9) վարում է հավատարմագրված անձանց գրանցամատյանը,
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։
Հոդված 7. Համապատասխանության գնահատման նպատակները
Համապատասխանության գնահատման նպատակներն են.
մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ու իրավաբանական անձանց եւ պետական գույքի անվտանգության ապահովումը,
2) կենդանիների եւ բույսերի կյանքի եւ առողջության, կենդանական եւ բուսական աշխարհի պահպանությունը ձեռնարկատիրական եւ արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից,
3) սպառողներին արտադրանքի կամ ծառայության նկատմամբ վստահության ապահովումը եւ թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը,
հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացումը,
5) ներքին եւ արտաքին շուկաներում արտադրանքի տեխնիկական խոչընդոտների վերացումը, ինչպես նաեւ միջազգային տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության եւ միջազգային առեւտրում մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը,
6) համապատասխանության հավաստման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության ապահովումը,
7) սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների գործունեության արդյունքների միջազգային փոխճանաչման համար պայմանների ստեղծումը,
8) համապատասխանության գնահատման ընթացակարգերի ներդաշնակումը միջազգային համապատասխանության հավաստման համակարգերի ընթացակարգերին, ինչպես նաեւ առեւտրում տեխնիկական խոչընդոտների բացառումը:
ԳԼՈւԽ 2.
Համապատասխանության հավաստումը
Հոդված 8. Համապատասխանության հավաստման ձեւերը եւ սխեմաները
Համապատասխանության հավաստումը կարող է լինել կամավոր կամ պարտադիր:
2. Համապատասխանության կամավոր հավաստումը իրականացվում է սերտիֆիկացման ձեւով:
3. Համապատասխանության պարտադիր հավաստումը իրականացվում է.
համապատասխանության հայտարարագրի ընդունման ձեւով,
2) սերտիֆիկացման ձեւով:
4. Արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստումն իրականացվում է համապատասխանության հավաստման սխեմաներով:
5. Հայրենական եւ օտարերկրյա արտադրանքի համապատասխանության հավաստումը իրականացվում է միեւնույն ձեւերով եւ սխեմաներով:
6. Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի կամ ծառայության համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները եւ դրանց նույնականացման նշագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
7. Համապատասխանության պարտադիր հավաստման սխեմաները որոշվում են արտադրանքի եւ ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով։ Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության համար տեխնիկական կանոնակարգերով կարող են որոշվել համապատասխանության հավաստման մի քանի սխեմաներ, որոնք ըստ իրենց նշանակության համարժեք են։
8.Համապատասխանության պարտադիր հավաստման ժամանակ համապատասխանության հավաստման սխեմայի ընտրությունը պետք է կատարվի տվյալ արտադրանքի կամ ծառայության տեխնիկական կանոնակարգով որոշված սխեմաներից, համապատասխանության կամավոր հավաստման ժամանակ՝ համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտից։
Հոդված 9. Համապատասխանության կամավոր հավաստումը
Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է հայտատուի հայեցողությամբ նրա եւ սերտիֆիկացման մարմնի միջեւ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:
2. Համապատասխանության կամավոր հավաստման օբյեկտներն են` արտադրանքը, ծառայությունները, որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերը, համապատասխանության գնահատման բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք, որոնց նկատմամբ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված են պահանջներ:
3. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայության համապատասխանության կամավոր հավաստումը չի կարող փոխարինել այդ արտադրանքի կամ ծառայության համապատասխանության պարտադիր հավաստմանը:
Հոդված 10. Համապատասխանության պարտադիր հավաստումը
Համապատասխանության պարտադիր հավաստումը կատարվում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում եւ դրա պահանջներին համապատասխան:
2. Համապատասխանության պարտադիր հավաստման օբյեկտ կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող արտադրանքը եւ մատուցվող ծառայությունը:
3. Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի վավերացման համար հայտ ներկայացնելու իրավունք ունեն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:
Հոդված 11. Համապատասխանության սերտիֆիկատը, համապատասխանության հայտարարագիրը եւ համապատասխանության նշանը
1.Համապատասխանության սերտիֆիկատի (այսուհետ՝ սերտիֆիկատ) եւ համապատասխանության հայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր) ձեւերը եւ դրանց ներկայացվող պահանջները սահմանում է ազգային մարմինը:
2. Հայտարարագիրը եւ սերտիֆիկատն անկախ համապատասխանության պարտադիր հավաստման սխեմայից ունեն հավասար իրավաբանական ուժ:
3. Սերտիֆիկատի գործողության ժամկետը չպետք է գերազանցի երեք տարին եւ սահմանվում է.
տեխնիկական կանոնակարգերով՝ համապատասխանության պարտադիր հավաստման դեպքում,
2) սերտիֆիկացման մարմնի կողմից՝ համապատասխանության կամավոր հավաստման դեպքում:
4. Հայտարարագրի գործողության ժամկետն սահմանվում է տեխնիկական կանոնակարգով՝ երեք տարուց ոչ ավել։
5. Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները եւ կիրառման կարգն սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 12. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը
1. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված, համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների ցանկը ամիսը մեկ անգամ հրապարակվում է ազգային մարմնի կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկում նշվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգը, արտադրանքի կամ ծառայության անվանումը եւ արտաքին տնտեսական գործունեության ծածկագիրը:
Հոդված 13. Սերտիֆիկացման մարմինը
Սերտիֆիկացման մարմինը իր հավատարմագրման ոլորտի սահմաններում.
քննարկում է համապատասխանության հավաստման հայտերը,
իրականացնում է արտադրանքի նմուշառում եւ նույնականացում,
3) կատարում է սերտիֆիկացում, հանձնում է սերտիֆիկատ,
4) իրականացնում է ճանաչված օտարերկրյա սերտիֆիկատների վերաձեւակերպում եւ հանձնում է Հայաստանի Հանրապետության սահմանված ձեւի սերտիֆիկատ,
5) վավերացնում եւ գրանցում է հայտատուների կողմից ներկայացված հայտարարագրերը,
6) իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հսկողություն եթե այն նախատեսված է համապատասխանության հավաստման սխեմայով,
7) կասեցնում կամ դադարեցնում է հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողությունը՝ սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների անհամապատասխանության դեպքում,
8) վարում է տրված սերտիֆիկատների եւ վավերացված հայտարարագրերի գրանցամատյանները։
Սերտիֆիկացման մարմինը հայտարարագրի վավերացման կամ մերժման մասին որոշումն ընդունում է այն ստանալուց հետո երկու օրվա ընթացքում։
3. Սերտիֆիկացման մարմինը սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայության անհամապատասխանության դեպքում, անմիջապես գրավոր ծանուցում է ստուգումներ իրականացնող իրավասու մարմնին։
Սերտիֆիկացման մարմինը պարտավոր է.
համապատասխանության հավաստման բնագավառում իրականացնել գործունեություն միայն իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում,
2) ապահովված լինել հավատարմագրված ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, համապատասխան փորձագետներով, իրավական ակտերով, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ընդունված ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով,
3) պատշաճ մակարդակի վրա պահել իր գործունեության ոլորտի համապատասխան որակի կառավարման համակարգը,
4) ապահովել, որ սերտիֆիկացման վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կայացվում է գնահատումն իրականացնող անձից տարբեր այլ անձի կամ անձերի կողմից,
5) հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում ապահովել անհրաժեշտ պայմաններ պարբերական գնահատում իրականացնելու համար,
6) ապահովել ծառայողական եւ առեւտրային գաղտնիք հանդիսացող համապատասխանության հավաստման արդյունքների մասին տեղեկատվության գաղտնիությունը,
7) հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում անհապաղ դադարեցնել համապատասխանության հավաստման գործունեությունը, հավատարմագրված ոլորտի գործունեության գովազդը եւ ազգային մարմնին վերադարձնել հավատարմագրման վկայագիրը,
8) հավատարմագրման ոլորտի գործունեության լրիվ կամ մասնակի դադարեցնելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել ազգային մարմնին,
9) ունենալ համապատասխանության հավաստման հայտատուներից եւ այլ կողմերից սերտիֆիկացման գործընթացներին առնչվող բողոքների քննարկման կարգ:
5. Սերտիֆիկացման մարմինը չի կարող զբաղվել իր հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի արտադրությամբ կամ իրացմամբ կամ ծառայության մատուցմամբ:
Հոդված 14. Փորձարկման լաբորատորիան
Փորձարկման լաբորատորիան իր հավատարմագրված ոլորտի սահմաններում կատարում է արտադրանքի կամ ծառայության փորձարկումներ կամ փորձարկումների տեսակներ, տալիս է փորձարկումների արձանագրություն:
Փորձարկման լաբորատորիան պարտավոր է.
համապատասխանության հավաստման բնագավառում իրականացնել փորձարկումներ միայն հավատարմագրման ոլորտի շրջանակներում,
2) ապահովված լինել հավատարմագրված ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով եւ դրանցով նախատեսված տեխնիկական միջոցներով, ստանդարտ նմուշներով,
3) պատշաճ մակարդակի վրա պահել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգը,
4) հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում ապահովել անհրաժեշտ պայմաններ պարբերական գնահատաում իրականացնելու համար,
5) ապահովել ծառայողական եւ առեւտրային գաղտնիք հանդիսացող համապատասխանության հավաստման արդյունքների մասին տեղեկատվության գաղտնիությունը,
6) հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում անհապաղ դադարեցնել հավատարմագրման ոլորտի փորձարկումները, հավատարմագրված ոլորտի գործունեության գովազդը եւ ազգային մարմնին վերադարձնել հավատարմագրման վկայագիրը,
7) հավատարմագրման ոլորտի գործունեության լրիվ կամ մասնակի դադարեցնելու դեպքում այդ մասին մեկ օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել ազգային մարմնին,
8) ունենալ պատվիրատուից եւ այլ կողմերից փորձարկումներին առնչվող բողոքների քննարկման կարգ:
Հոդված 15. Համապատասխանության հավաստման հայտատուն
1.Համապատասխանության հավաստման հայտատուն.
1) համապատասխանության հավաստման նպատակով ընտրում է համապատասխանության հավաստման ձեւը, սխեման եւ հայտ է ներկայացնում սերտիֆիկացման մարմնին սերտիֆիկացման կամ համապատասխանության հայտարարագրի վավերացման եւ գրանցման համար,
2) ապահովում է արտադրանքի կամ ծառայության հայտարարագրում կամ սերտիֆիկատում նշված փաստաթղթերի պահանջների պահպանումը,
3) դադարեցնում է համապատասխանության պարտադիր հավաստում անցած արտադրանքի իրացումը կամ ծառայության մատուցումը, եթե այն չի համապատասխանում հայտարարագրում կամ սերտիֆիկատում տրված փաստաթղթերի պահանջներին,
4) տեղեկացնում է համապատասխանության հավաստման աշխատանքներն իրականացնող սերտիֆիկացման մարմնին տեխնիկական փաստաթղթերում կամ տեխնոլոգիական գործընթացում կատարված այն փոփոխությունների մասին, որոնք կարող են խախտել սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը սահմանված պահանջներին,
5) ապահովում է սերտիֆիկացման մարմնի պաշտոնատար անձանց լիազորությունների անարգել կատարումը՝ համապատասխանության հսկողության իրականացման ժամանակ,համաձայն սերտիֆիկացման մարմնի եւ հայտատուի միջեւ կնքված պայմանագրի
6) համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարումները իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գներով:
Հայտատուն իրավունք ունի համապատասխանության հավաստման նպատակով հայտ ներկայացնել իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմնին:
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացման եւ ծառայության մատուցման պայմանները
Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացումը եւ ծառայությունների մատուցումը առանց դրանց համապատասխանության հավաստման:
Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա եւ շրջանառության մեջ գտնվող արտադրանքը եւ ծառայությունները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, կամ սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով:
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման պայմանները
Հայաստանի Հանրապետության տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանք ներմուծելու դեպքում՝ մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն դրա սերտիֆիկատը կամ գրանցված հայտարարագիրը:
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3.Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծումը առանց դրանց համապատասխանության հավաստման արգելվում է:
Հոդված 18. Համապատասխանության հավաստման արդյունքների ճանաչումը
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված սերտիֆիկատները (օտարերկրյա սերտիֆիկատներ), համապատասխանության նշանները, փորձարկման արձանագրությունները կարող են ճանաչվել Հայաստանի Հանրապետությունում միջազգային պայմանագրերին համապատասխան։
ԳԼՈւԽ 3.
Հավատարմագրում
Հոդված 19. Համապատասխանության հավաստման բնագավառում գործունեություն իրականացնող անձանց հավատարմագրումը
Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման բնագավառում գործունեություն կարող են իրականացնել միայն սույն օրենքին համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Բացառիկ դեպքերում, երբ համապատասխանության հավաստաման անհրաժեշտության պայմաններում բացակայում են համապատասխանաության հավաստման որոշակի ոլորտում համապատասխան սերտիֆիկացման մարմինները կամ փորձարկման լաբորատորիաները, ազգային մարմնի ներկայացմամբ հավտարմագրման խորհուրդը կարող է լիազորել սետիֆիկացման մարմնի կամ փորձարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համապատասխան հավաստման որոշակի ոլորտում եւ ժամկետով համապատասխանության հավաստման աշխատանքներ իրականացնելու համար: Սույն կետով նախատեսված լիազորման ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին:
Հավատարմագրումն իրականացվում է սույն օրենքի, այլ իրավական ակտերի եւ միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17000 համակարգի ստանդարտների պահանջներին (այսուհետ՝ հավատարմագրման չափանիշներ) համապատասխան։
Հավատարմագրման հայտատուն կարող է հավատարմագրվել, որպես.
սերտիֆիկացման մարմին,
2) փորձարկման լաբորատորիա:
Հոդված 20 . Հավատարմագրման սկզբունքները
Հավատարմագրման հիմնական սկզբունքներն են.
կամավորությունը,
2) անկախությունը,
3) հավատարմագրման գործընթացի թափանցելիությունը,
4) հավատարմագրման հավակնորդներին հավասար պայմանների ապահովումը.
5) միջազգային ստանդարտներին ներդաշնակված հավատարմագրման պահանջների կիրառումը:
Հոդված 21. Հավատարմագրման խորհուրդը
Հավատարմագրման խորհրդի անհատական կազմը եւ գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հավատարմագրման խորհուրդը կազմվում է տասնհինգ անդամներից եւ ընդգրկում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, շահագրգիռ հասարակական միավորումների եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հավատարմագրման խորհրդի իրավասություններն են.
իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին հավատարմագրելու, հավատարմագրումը մերժելու, հավատրմագրման ոլորտը ընդլայնելու, կրճատելու, հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու մասին որոշումների ընդունումը,
2) հավատարմագրման գործընթացի հետ կապված բողոքների քննարկումը եւ դրանց վերաբերյալ որոշումների ընդունումը,
3) որոշում է ընդունում սույն օրենքի 19 հոդվածի 1-ին մասին 2-րդ պարբերությամբ նախատեսված լիազորության վերաբերյալ:
Հոդված 22. Հավատարմագրման հայտատուին ներկայացվող պահանջները
Հայտատուն, որպես սերտիֆիկացման մարմին հավատարմագրվելու համար պարտավոր է.
1) հավատարմագրված լինել որպես փորձարկման լաբորատորիա,
2) ապահովված լինել հավատարմագրման ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, համապատասխանության հավաստման բնագավառում համապատասխան ուսուցում եւ որակավորում ստացած փորձագետներով, իրավական ակտերով եւ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով,
3) ներդնել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգ,
ունենալ պատվիրատուներից եւ այլ կողմերից համապատասխանության hավաստմանն առընչվող բողոքների քննարկման կարգ,
չզբաղվել հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի արտադրությամբ կամ իրացմամբ կամ ծառայության մատուցմամբ:
Հայտատուն, որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելու համար պարտավոր է.
ապահովված լինել հավատարմագրման ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, համապատասխանության հավաստման բնագավառում համապատասխան ուսուցում եւ որակավորում ստացած, փորձարկում իրականացնող անձնակազմով, իրավական ակտերով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով եւ դրանցով նախատեսված տեխնիկական միջոցներով, ստանդարտ նմուշներով,
ներդնել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգ,
ունենալ պատվիրատուներից եւ այլ կողմերից փորձարկումների հետ առընչվող բողոքների քննարկման կարգ,
ապահովել հավատարմագրման ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր արտադրանքի (արտադրանքի խմբի) կամ ծառայությունների փորձարկումը ըստ դրանց բնութագրերի (ցուցանիշների) առնվազն յոթանասունհինգ տոկոսի:
Սույն հոդվածով հայտատուին ներկայացվող պահանջները պարտադիր են նաեւ դրա հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում:
Հոդված 23. Հավատարմագրման հայտի ներկայացումը
Հավատարմագրման նպատակով հայտատուն հայտ է ներկայացնում ազգային մարմնին։
Որպես սերտիֆիկացման մարմին հավատարմագրվելու նպատակով հայտին կից ներկայացվում է.
հավատարմագրման ոլորտի նախագիծը,
2) իր գործունեության մասին տվյալները,
որակի ձեռնարկը,
հարցաթերթը,
հայտատուի` որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրման վկայագրի պատճենը,
6) հայտատուի կանոնադրության (եթե հայտատուն իրավաբանական անձ է) եւ պետական գրանցման վկայականի պատճենները:
Որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելու նպատակով հայտին կից ներկայացվում են.
հավատարմագրման ոլորտի նախագիծը,
2) իր գործունեության մասին տվյալները,
լաբորատորիայի տեխնիկական անձնագիրը,
որակի ձեռնարկը,
հարցաթերթը,
6) հայտատուի կանոնադրության (եթե հայտատուն իրավաբանական անձ է) եւ պետական գրանցման վկայականի պատճենները:
Սույն հոդվածի 2-րդ մասի 2) եւ 4) կետերով եւ 3-րդ մասի 2), 3) եւ 5) կետերով նախատեսված փաստաթղթերը հայտատուն ներկայացնում է ազգային մարմնի կողմից սահմանված ձեւերին համապատասխան:
Հոդված 24. Հայտի ընդունումը կամ վերադարձնելը
Ազգային մարմինը հայտն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հավատարմագրման հայտին կից ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգում:
Սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված փաստաթղթերից որեւէ մեկի բացակայության դեպքում ազգային մարմինը հայտը վերադարձնում է հայտատուին։
Սահմանված ժամկետում հայտը չվերադարձվելու դեպքում այն համարվում է ընդունված:
Ընդունված հայտը գրանցվում եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը ենթարկվում են փորձաքննության՝ երեսուն օրվա ընթացքում։
Հոդված 25. Փաստաթղթերի փորձաքննությունը
Եթե ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքում ազգային մարմինը եզրակացնում է, որ դրանք համապատասխանում են հավատարմագրման չափանիշներին, հավատարմագրման գործընթացը շարունակվում է:
Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հավատարմագրման չափանիշներին, ազգային մարմինն այդ մասին եզրակացություն է ներկայացնում հավատարմագրման խորհրդին:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը ստանալուց հետո հավատարմագրման խորհուրդն իր հերթական նիստի ժամանակ որոշում է ընդունում հավատարմագրումը մերժելու կամ հավատարմագրման գործընթացը շարունակելու վերաբերյալ:
Հոդված 26. Հայտատուի համապատասխանության գնահատումը
Սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում ազգային մարմինը ստեղծում է համապատասխան փորձագետներից եւ մասնագետներից կազմված գնահատման հանձնաժողով, որն իրականացնում է հավատարմագրման չափանիշներին հայտատուի համապատասխանության գնահատում` ըստ հայտատուի գտնվելու վայրի:
Գնահատման հանձնաժողովի կազմում հայտատուի ցանկությամբ կարող են ընդգրկվել երկուսից ոչ ավել հրավիրված մասնագետներ, որոնց վարձատրում է հայտատուն պայմանագրի հիման վրա։
Համապատասխանության գնահատման արդյունքների հիման վրա գնահատման հանձնաժողովն ազգային մարմնին է ներկայացնում գնահատման հաշվետվությունը:
Գնահատման հաշվետվությունը ստանալուց հետո ազգային մարմինը ամփոփում է հավատարմագրման աշխատանքները եւ առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհրդին հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ` առաջարկությանը կցելով գնահատման հաշվետվությունը, հավատարմագրման հայտատուի ներկայացրաց բոլոր փաստաթղթերը եւ դրանց փորձաքննության եզրակացությունը:
Ազգային մարմնի առաջարկությունն ստանալուց հետո հերթական նիստի ժամանակ հավատարմագրման խորհուրդը որոշում է ընդունում հավատարմագրման հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ:
5. Ազգային մարմինը հավատարմագրման խորհրդի որոշման վերաբերյալ ծանուցում է հայտատուին հավատարմագրման խորհրդի որոշումն ընդունվելուց հետո երկու օրվա ընթացքում:
Հոդված 27. Հավատարմագրման վկայագրի ձեւակերպումը, գրանցումը եւ հանձնումը
Հավատարմագրման խորհրդի կողմից հայտատուին հավատարմագրելու մասին որոշումն ընդունվելուց եւ հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորագիրը ներկայացնելուց հետո հինգ օրվա ընթացքում ազգային մարմինը ձեւակերպում, գրանցում է հավատարմագրման վկայագիրը համապատասխանության հավաստման համակարգի գրանցամատյանում եւ հանձնում է հավատարմագրված անձին:
Հայտատուն հավատարմագրված է համարվում համապատասխանության հավաստման համակարգի գրանցամատյանում հավատարմագրման վկայագրի գրանցման պահից:
Պետական տուրքը չվճարելը եւ դրա վճարման անդորագիրը չներկայացնելը հիմք է՝ հավատարմագրման վկայագրի գրանցումը մերժելու համար:
4.Հավատարմագրման վկայագիրը հավատարմագրված անձի հավատարմագրումը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է, որի ձեւը սահմանում է ազգային մարմինը:
5. Հավատարմագրման վկայագրի հետ միասին հավատարմագրված անձին (անձանց) է հանձնվում հավատարմագրման ոլորտը, որը հանդիսանում է հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասը:
Հոդված 28. Հավատարմագրման ժամկետը
Հավատարմագրման ժամկետը սահմանում է հավատարմագրման խորհուրդը` հինգ տարուց ոչ ավելի:
Հոդված 29. Պարբերական գնահատումը
Հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված անձի գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում ազգային մարմինը ստեղծում է փորձագետներից եւ մասնագետներից կազմված գնահատման հանձնաժողով, որն իրականացնում է հավատարմագրված անձի պարբերական գնահատում:
Գնահատման հանձնաժողովի կազմում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կարող են ընդգրկվել հրավիրված մասնագետներ։
Պարբերական գնահատման արդյունքների հիման վրա գնահատման հանձնաժողովը ազգային մարմնին ներկայացնում է պարբերական գնահատման հաշվետվություն:
Պարբերական գնահատումն իրականացվում է ոչ ավել քան տարին մեկ անգամ, բացառաթյամբ այն դեպքերի, երբ ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների կողմից ահազանգ է ստացվել իրենց կողմից կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված հավատարմագրված անձի հավատարմագրման ոլորտում իրականացված գործողությունների խախտումների վերաբերյալ:
Հոդված 30. Հավատարմագրման վկայագրի գործողության կասեցումը, վերականգնումը եւ դադարեցնումը
Հավատարմագրման խորհուրդը հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնում է ազգային մարմնի առաջարկությամբ, եթե պարբերական գնահատման արդյունքում պարզվում է, որ հավատարմագրված անձը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին եւ նրա կողմից թույլ տրված խախտումները չեն համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերին:
Հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցվում է մինչեւ կասեցման հիմքերի վերացումը, բայց երկու ամիսից ոչ ավելի ժամկետով:
Կասեցման հիմքերը վերացնելուց հետո հավատարմագրված անձը կարող է դիմել ազգային մարմին հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու համար:
Հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու դիմումի հիման վրա ազգային մարմինը սույն օրենքի 26 հոդվածին համապատասխան իրականացված գնահատման արդյունքում առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհրդին հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:
5. Հավատարմագրման խուրհուրդը ազգային մարմնի առաջարկությամբ դադարեցնում է հավատարմագրման վկայագրի գործողությունը հետեւյալ դեպքերում.
հավատարմագրված անձը չի վերացրել կասեցման հիմքերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում,
2) հավատարմագրված անձը հրաժարվել է պարբերական գնահատման գործընթաց իրականացնելուց,
հավատարմագրված անձը հավատարմագրման ոլորտից դուրս իրականացրել է համապատասխանության հավաստման գործունեություն,
արտադրել կամ իրացրել է կամ մատուցել է իր հավատարմագրման ոլորտում ըդգրկված արտադրանք կամ ծառայություն,
հավատարմագրված անձը դիմել է իր հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցնելու համար:
6. Հավատարմագրման խորհուրդը հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու կամ դադարեցնելու մասին որոշում է ընդունում ազգային մարմնի կողմից առաջարկություն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:
Հոդված 31. Հավատարմագրման ոլորտի ընդլայնումը եւ կրճատումը
Հավատարմագրման ոլորտը կարող է ընդլայնվել հավատարմագրված անձի դիմումի հիման վրա` սույն օրենքով սահմանված հավատարմագրման կարգին համապատասխան:
Հավատարմագրման ոլորտը կարող է կրճատվել.
հավատարմագրված անձի դիմումի հիման վրա,
2) հավատարմագրված անձի պարբերական գնահատման արդյունքում, եթե պարզվում է որ հավատարմագրված անձը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին։
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը
Հոդված 32. Պետական վերահսկողության խնդիրները
Պետական վերահսկողության հիմնական խնդիրներն են.
տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի, ծառայությունների տեխնիկական կանոնոկարգերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը եւ վերացումը,
2) տեխնիակակն կանոնակարգերին արտադրանքի, ծառայության համապատասխանության ապահովումը:
Հոդված 33. Պետական վերահսկողություն իրականացնող մարմինը
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայության համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում է ազգային մարմինը` իր կազմում գործող համապատասխան տեսչության (այսուհետ` Տեսչություն) միջոցով, որի ղեկավարը հանդիսանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայության համապատասխանության պետական վերահսկողության գլխավոր պետական տեսուչ (այսուհետ՝ գլխավոր պետական տեսուչ):
Պետական վերահսկողությունն իրականացվում է գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կողմից ստուգումներ կատարելու միջոցով`«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կողմից արձակվող
կարգադրագրերի ձեւերը հաստատում է Ազգային մարմինը:
3.Պետական վերահսկողությունն իրականացվում է որոշակի արտադրանքի,ծառայության տեխնիկական կանոնակարգով սահմանված արտադրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ օգտահանելու, ծառայությունը մատուցելու փուլերում:
Հոդված 34. Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների իրավասությունները
Գլխավոր պետական տեսուչը
Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքին համապատասխան, քննում է տեխնիկական կանոնակարգերի պահաանջների խախտումների հետ կապված վարչական պատասխանատվության մասին գործերը եւ իր իրավասության սահմաններում ընդունում համապատասխան որոշումներ,
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման դեպքերում արձակում է կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու, արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին դրա մասին տեղեկացնելու եւ սպառողներից արտադրանքը ետ վերցնելու մասին,
օրենքով նախատեսված դեպքերում արձակում է ստուգումն իրականացնելու մասին հանձնարարագրեր,
օրենքով նախատեսված դեպքերում վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին կամ դիմում դատարան պատասխանատվության միջոցներ կիրառելու համար,
իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
Պետական տեսուչը
առաջարկություններ է ներկայացնում գլխավոր պետական տեսուչին` վերջինիս իրավասության հարցերով,
2) արձակում է կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու վերաբերյալ,
իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 35. Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների պատասխանատվությունը
Գլխավոր պետական տեսուչը եւ պետական տեսուչները իրենց պարտականությունները չկատարելու, անպատշաճ կատարելու, իրենց լիազորությունները վերազանցելու, պետական եւ /կամ/ ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
Պետական տեսուչների անօրինական գործողությունների հետեւանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Պետական տեսուչների գործողությունները կարող են գանգատարկվել գլխավոր պետական տեսուչին կամ դատարան:
Գլխավոր պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել ազգային մարմնի ղեկավարին կամ դատարան:
5. Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների արձակած կարգադրագրերի բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:
Հոդված 36. Կարգադրագիրը
Կարգադրագիրը գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է, ուղղված.`
տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման արգելմանը, արտադրանքը շրջանառությունից հանելուն, սպառողներին դրա մասին տեղեկացնելուն եւ սպառողներից արտադրանքը ետ վերցնելուն, եթե հայտնաբերված անհամապատասխանությունը հնարավոր չէ վերացնել:
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման կասեցմանը՝ մինչեւ հայտնաբերված խախտման վերացումը:
3) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեսվարող սուբյեկտի հետ:
2. Տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել Տեսչությանը:
Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում Տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են գլխավոր պետական տեսուչի կողմից տնտեսվարող սուբյեկտի դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:
ԳԼՈՒԽ 5.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 37. Անցումային դրույթներ
Համապատասխանության գնահատման բնագավառում համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բացակայության դեպքում մինչեւ դրանց ընդունումը օրենքով տեխնիակական կանոնակարգերի վերաբերյալ նախատեսված նորմերը տարածվում են այն ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վրա, որոնք ուղղված են հետեւյալ նպատակներից առնվազն մեկի ապահովմանը`
մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ու իրավաբանական անձանց եւ պետական գույքի անվտանգության ապահովմանը
2) կենդանիների եւ բույսերի կյանքի եւ առողջությանը, շրջակա միջավայրի պահպանությանը ձեռնարկատիրական եւ արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից.
4) սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելմանը:
2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի եւ ծառայությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ համապատասխան ստանդարտների հիման վրա:
ԳԼՈՒԽ 6.
ԺԱՏԱԽՍԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 38. Պատասխանատվուքյուն սույն օրենքի խախտման համար
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաեւ պետական մարմինները եւ պաշտոնական անձինք սույն օրենքի դրույքները խախտելու համար կրում են պատասխանատվուքյուն օրենքով սահմանված կարգով
ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 39 Եզրափակիչ դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տաս օր հետո, բացառությամբ սույն օրենքի 22 հոդվածի 1-ին մասի 1) կետի եւ 2-րդ մասի 4) կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2006 թվականի հունվարի 1-ց
Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահիծ ուծը կորցրած ճանաչել 1999 թվականի դեկտեմբերի 3-ի «Նորմատիվ պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» ՀՕ-18 Հայաստանի Հանրապետության օրենքը