Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում 1-ին մասի 4-րդ կետում «223-րդ հոդվածի 3-րդ մասով,» բառերից հետո լրացնել «223.1-ին հոդվածով, 223.2-րդ հոդվածով, 223.3-րդ հոդվածով, 223.4-րդ հոդվածով,» բառերով»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «հայտնաբերված» բառը փոխարինել «հայտնաբերվելիք» բառով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Իրավասու մարմինը կարող է դիմել առաջին ատյանի դատարան՝ ներկայացնելով նոտարական, բանկային, ապահովագրական կամ առեւտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված՝ ծառայողական տեղեկություններ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների), վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն պահանջելու դիմում:»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում «գույքի մի մասն արգելանքից ազատելն անհրաժեշտ է» բառերը փոխարինել «գույքն արգելանքից ազատելն անհրաժեշտ է»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: