Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
Ո Ր Ո Շ Ե Ց
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» 1586-Ն թվակիր որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈւԹՅՈւՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշում` միաժամանակ սահմանելով ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու մարմինները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով 00:00-ից, այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրվել է հայտարարություն:
Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի`
Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅՈւՆ
Ո Ր Ո Շ Ու Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասը, 120-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 97-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը, 99-րդ հոդվածի 1-ին մասը եւ 106-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2020 թվականի նոյեմբերի 17-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ նախաձեռնությամբ եւ ներկայացնել «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի որոշման նախագիծը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
17 նոյեմբերի, 2020թ.
Հարգարժա'ն պարոն Միրզոյան,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասը, 120-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 97-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը, 99-րդ հոդվածի 1-ին մասը, 106-րդ հոդվածը, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի XV գլուխը` ներկայացնում ենք «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցողն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Խնդրում ենք շրջանառության մեջ դնել խորհրդարանի քննարկմանը ներկայացված սույն հարցը:
Հարգանքով` ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ