ՀՈԴՎԱԾ 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010թ. դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) N 7 հավելվածի`
1) 1-ին կետի 11-րդ ենթակետում եւ 2-րդ կետի 10-րդ ենթակետում «ատամնաբուժական» բառը փոխարինել «ստոմատոլոգիական» բառով.
2) 2-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «,ռենտգենաբանական» բառը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի N 8 հավելվածի`
1) 9-րդ կետի աղյուսակում ատամնաբուժական եւ ատամանատեխնիկական գործունեություն տողերը շարադրել նոր խմբագրությամբ.
80000
|
57000
|
45000
|
20000
|
10000
|
||
գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար 48000 |
գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար 34000
|
գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար 27000
|
գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար 12000
|
գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար 6000 |
||
30000 |
25000 |
20000 |
10000 |
5000 |
2) 10-րդ կետում եւ 14-րդ կետի 3.1) ենթակետում «ատամնաբուժական» բառը փոխարինել «ստոմատոլոգիական» բառով.
3) 13-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«11) Ստոմատոլոգիական գործունեության համար` ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման համար նախատեսված` համապատասխան սարքավորումներով (բոռ մեքենայով) հագեցված, ստոմատոլոգիական բազկաթոռների թիվը.»:
4) 14-րդ կետի 3.1) ենթակետից հանել «, ատամնատեխիկական» բառը:
5) 14-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «3.2-րդ» ենթակետով.
«3.2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող`
մանկական ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար նախատեսված եւ առանձնացված բազկաթոռների համար` 0.5»:
6) 14-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «8-րդ» ենթակետով.
«8) Ատամնատեխնիկական, ինչպես նաեւ անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությամբ զբաղվող աշխատողների թվաքանակը տասը եւ ավելի լինելու դեպքում չհարկվող շեմը համարվում է 3-ը»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքով սահմանված դրույքաչափերը եւ գործակիցները գործողության մեջ են դրվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանի սկզբից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական գործունեության հարկման ոլորտում առաջացած մի շարք հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, համաձայն 2012թ. դեկտեմբերի 19-ին ընդունված ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի` ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական գործունեությունն ընդգրկվել է արտոնագրային վճարով հարկվող գործունեությունների ցանկում եւ սահմանվել է նախկինի համեմատ մի քանի անգամ ավելի բարձր արտոնագրային վճարի ամսական դրույքաչափ: Արտոնագրային վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է ընդունվել ստոմատոլոգիական ծառայությունների դեպքում` բազկաթոռների թիվը, իսկ ատամնատեխնիկական գործունեության դեպքում` աշխատատեղերի թիվը: Արտոնագրային վճարի հաշվարկման ենթակա ծառայություն է դիտարկվել նաեւ ստոմատոլոգիական կենտրոնների եւ պոլիկլինիկաների կազմում գործող ռենտգենաբանական եւ ատամնատեխնիկական ծառայությունները:
Հարկ է նշել, որ ստոմատոլոգիական գործունեության տարատեսակների մեջ ռենտգենաբանական եւ ատամնատեխնիկական ծառայությունների ընդգրկումը սկզբունքային սխալ մոտեցում է եւ այն չի կարող դիտարկվել որպես առանձին գործող միջամտություն, այլ կազմում է բուժման գործընթացի մաս, ուստի եւ պետք է դրանք չդիտարկել որպես հարկման ենթակա ծառայություններ եւ դուրս բերել ցանկից: Հարկման ենթակա ծառայությունների տեսակները (թերապեւտիկ, վիրաբուժական եւ օրթոպեդիկ) տարբեր են փաստացի ծախսերի եւ եկամուտների առումով, այդ իսկ պատճառով հավասար դրույքաչափի կիրառումը բոլոր տեսակի ծառայությունների համար արդարացի չէ: Բացի այդ, մանկական ստոմատոլոգիական գործունեությունը մինչեւ 8 տարեկանը, 12 տարեկանում, զորակոչային տարիքում եւ սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված երեխաների համար անվճար է եւ ֆինանսավորվում է պետական բյուջեից: Այն չի ներառում թանկարժեք եւ եկամտաբեր ծառայություններ, ինչը նշանակում է, որ մանկական ստոմատոլոգիական գործունեությունը չի կարող դիտարկվել եկամտաբերության տեսանկյունից մեծահասակների ծառայությունների հետ համեմատ հավասարազոր ծառայություն, ուստի եւ պետք է հարկվի առավել ցածր դրույքաչափով:
Ընդունված նախագիծը խոչընդոտներ է ատեղծում նաեւ ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական ուսումնական գործընթացի համար: Հայտնի է, որ մի շարք ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ եւ կենտրոններ կամ դրանց կազմում որոշակի թվով բազկաթոռներ հանդիսանում են բժշկական ուսումնական հաստատությունների` համալսարան եւ ուսումնարաններ, ուսումնական բազա եւ ուսումնական պրոցեսի համար օգտագործվող բազկաթոռները չեն կարող հարկվել նույն դրույքաչափով, քանի որ այդ բազկաթոռների վրա իրականացվում են ուսումնական, ուսուցողական պրոցեսներ, հիվանդի բուժման տեւողությունը շատ ավելի երկար է եւ բազկաթոռի եկամտաբերությունը ավելի ցածր:
Ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական ծառայություների հարկային բեռի ավելացումը կնպաստի տվյալ ծառայությունների մատուցման գների բարձրացման, աշխատատեղերի կրճատման, հարմարավետ պայմանների չհիմնավորված օպտիմալացման, կստեղծի խոչընդոտներ բժշկության այս կարեւոր ճյուղի զարգացման, ինչպես նաեւ նոր մասնագետների պատրաստման գործընթացում:
Հաշվի առնելով ոլորտում ծառացած խնդիրները եւ դրանց լուծման անհրաժեշտությունը` առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Այս նախագծի ընդունմամբ կսահմանվեն նոր` ավելի ցածր դրույքաչափեր Երեւանի եւ Հայաստանի Հանրապետության մարզերի համար, տարբեր դրույքաչափեր` ստոմատոլոգիական գործունության տարբեր տարատեսակների համար, ցածր գործակիցներ մանկական ատամնաբուժության եւ ուսումնական պրոցեսի համար նախատեսված բազկաթոռների համար, ինչպես նաեւ արտոնագրային վճար կսահմանվի միայն առանձին իրավաբանական անձ հանդիսացող ատամնատեխնիկական վերջնական արդյունք տրամադրող հիմնական աշխատատեղերի համար: