Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) հոդված 16-ի կետ 37-ը «չափիչ սարքերի տիպի պետական գրանցում կատարելու համար» բառերը փոխարինել «չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար» բառերով:
Հոդված 2 . Օրենքի հոդված 20-ի կետ 11-ի «սերտիֆիկացում» բառը փոխարինել «համապատասխանության հավաստում» բառերով:
Հոդված 3 Օրենքի հոդված 20-ը լրացնել նոր կետ 42 1 -ով հետեւյալ բովանդակությամբ. «չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար՝ բազային տուրքի 10 - ապատիկ չափով»
Հոդված 4
.
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Հիմնավորում
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտությունը բխում է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նոր օրենքի ընդունումից կապված տեխնիկական կանոնակարգերի կարգավիճակի փոփոխությունից, ինչպես նաեւ «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ նոր օրենքի հոդված 3-ում կատարված լրացումից, ըստ որի «չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար՝ նախատեսվում է պետական տուրք: