Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածի 37-րդ կետում «չափիչ սարքերի տիպի պետական գրանցում կատարելու համար» բառերը փոխարինել «չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 11-րդ կետում «սերտիֆիկացում» բառը փոխարինել «համապատասխանության հավաստում» բառով:
Հոդված 3 Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42 1 -րդ կետով՝
«421 . չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար՝ բազային տուրքի տասնապատիկի չափով»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: