Armenian ARMSCII Armenian
Պ-198-29.01.2013,12.03.2013-ԱՄ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու  վերարտադրողական  առողջության  եւ վերարտադրողական իրավունքների մասին»  Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի  ՀՕ-474-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) օգտվել վերարտադրողականության նոր տեխնոլոգիաներից, ներառյալ` պտղաբերության կարգավորման ապահով եւ արդյունավետ մեթոդներից, ինչպես նաեւ անպտղության բուժման համար կիրառվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից:

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Յուրաքանչյուր ոք ունի uույն oրենքով եւ այլ oրենքներով uահմանված կենuական անհրաժեշտության uեռական եւ վերարտադրողական այլ իրավունքներ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: