Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀO-177 oրենքի 11-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ`
«3. Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրել արտահանման ֆինանսավորման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն եւ (կամ) լինել այդ ընկերության մասնակից: Այդ ընկերությունն իրավասու է իրականացնել միայն վարկի, երաշխիքի տրամադրման եւ ֆինանսական վնասների դասերով (ներառյալ՝ այդ դասերի ներքո ընդգրկված ենթադասերով) ապահովագրություն` «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի հիման վրա: Այդ ընկերության ընդհանուր կապիտալի չափը ստեղծման պահին պետք է լինի Հայաuտանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունների համար uահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաu: Այդ ընկերության գործունեության ընթացքում ընկերության ընդհանուր կապիտալի չափը ՀՀ տարածքում ապահովագրական ընկերությունների համար uահմանված ընդհանուր կապիտալի չափից նվազման դեպքում այդ կապիտալի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող oրը:
1. Անհրաժեշտությունը
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ-ի ստեղծումը (ԱՖԱԿ), որով եւ պայմանավորված է սույն օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը:
Սույն օրենքում լրացումներ կատարելու անհետաձգելիությունը պայմանավորված է 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 47 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած` Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման միջոցառումների ցանկի ժամկետներով:
Հայաստանի Հանրապետությունում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը, ինչպես նաեւ պայմանավորված է միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակման եւ Հայաստանի Հանրապետության կառավարության արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության իրագործմանը նպաստելու անհրաժեշտությամբ: Հայաստանում արտահանման ֆինանսավորման նոր գործիքների եւ մոտեցումների որդեգրումը պահանջում է արտահանման վարկավորման ապահովագրության ներդնում: Որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք` ԱՖԱԿ-ի հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման տրամադրումն է:
ԱՖԱԿ-ի առաջնային նպատակներից են ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները եւ ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ կառավարության կողմից 2011 թվականին ընդունվել է Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որը միտված է արտահանման ֆինանսավորման մատչելիության բարձրացման եւ արտահանման ֆինանսական գործիքների հասանելիության ապահովմանը: Սույն ռազմավարության իրագործման խոչընդոտներ են հանդիսանում ընկերությունների վարկավորման հասանելիության եւ մատչելիության խնդիրները, մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, քանի որ վերջիններիս համար չափազանց դժվար է կայուն եւ մատչելի ֆինանսավորման աղբյուրներ գտնելը:
Հայաստանում ԱՖԱԿ ստեղծելու նախաձեռնությունը համահունչ է միջազգային լավագույն փորձին եւ խթանում է արտահանող ընկերություններին միջազգային շուկաներ մուտք գործելուն եւ մրցունակ դառնալուն:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Համապատասխան բնագավառում 2011 թվականին ընդունվել է ՀՀ կառավարության Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը եւ 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 47 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման միջոցառումների ցանկը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ-ի ստեղծման նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը արտահանման վարկի ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերությունում:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագծի մշակման գործընթացում այլ ինստիտուտներ եւ անձիք ներգրավված չեն:
6.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կհանգեցնի արտահանում իրականացնող կազմակերպություններին աջակցության նոր գործիքի մշակման եւ արտահանմանն աջակցող ինստիտուտների կարողությունների զարգացմանը: