Armenian ARMSCII Armenian
Կ-6294-16.06.2005-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպ՟ման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60-Ն) 3-րդ հոդվածի երրորդ մասը «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի , թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության նկատմամբ վերահսկողության իրականացման,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: