Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-258-29.03.2004-ՊԻ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 6-ի «ժ)» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժ) շահումով խաղերը կազմակերպվում եւ անցկացվում է իր կողմից սահմանված եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան քաղաքային, ինչպես նաեւ գյուղական համայնքների վարչական սահմաններում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 6-ի ժ) կետում սահմանվում է, որ «Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»: Փաստորեն ստացվում է, որ խաղատներ կամ շահումով խաղեր չեն կարող կազմակերպվել առողջարանային եւ հանգստի կազմակերպման գոտիներ հանդիսացող Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան քաղաքաներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղատները կարեւոր հանգամանք են հանդիսանում հանգստի կազմակերպման համար, ուստի նշված քաղաքային համայնքներում դրանց առկայությունը կարող է նպաստել առողջարանային քաղաքների եւ դրանց զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: Մյուս կողմից այս օրենսդրական փոփոխությունը կնպաստի ՀՀ մարզերում որոշ ներդրումների իրականացմանը:

Միաժամանակ օրենքում առաջարկվող փոփոխությունը հստակեցնում է Երեւան քաղաքում շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպման հարցը, քանի որ Երեւանը քաղաքային համայնք չի համարվում, հետեւաբար, ըստ էություն, գործող օրենքը թույլ է տալիս խաղատների գործունեությունը Երեւանի տարածքում, ինչը բացառվում է առաջարկվող ձեւակերպման պայմաններում: