Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կինն իրավունք ունի տեղեկություն ստանալ կրծքով կերակրման առավելությունների, ինչպես նաեւ մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջ եւ անվտանգ սնուցման վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը: