Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի N ՀՕ-55-Ն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Մանկական եւ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, հարակից ապրանքների եւ մինչեւ 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի գովազդն արգելվում է:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը: