Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) ողջ տեքստում «նավթային գազեր» բառերը` համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «նավթային կամ ածխաջրածնային գազեր» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ`սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 244.7 հոդվածի 1-ին մասում «եւ 26-րդ մասերով» բառերը փոխարինել «, 26-րդ, 39-րդ եւ 40-րդ մասերով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը: