Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-238-05.04.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայողների ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում պահպանվում են նրանց դրամական եւ նյութական բավարարումները:ե:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին»բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին»բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը «ձեռնարկատերերը»բառից հետո լրացնել «, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի»բառերով.

2) 2-րդ մասում «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարած»բառերը փոխարինել «եկամտային հարկ վճարած»բառերով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «սոցիալական վճարներ կատարած»բառերը փոխարինել «եկամտային հարկ վճարած»բառերով:

Հոդված 5 . Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած

Հոդված 6 . Օրենքի 22-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունը «չափի»բառից հետո լրացնել «եւ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի»բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «սոցիալական վճարների»բառերը փոխարինել «եկամտային հարկի»բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով:

Ընդ որում, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն եկամտային հարկ վճարելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտում հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:ե.

4) 6-րդ մասի 2-րդ կետում «կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ»բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով վճարել է եկամտային հարկ»բառերով:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «սոցիալական վճարների»բառերը փոխարինել «եկամտային հարկի»բառերով,

2) 1-ին մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:ե,

3) 1-ին մասի 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում եւ վճարում է լիազոր մարմինը:ե:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «եւ սոցիալական վճարների գծով ունեցած»բառերը, իսկ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացնում է աշխատանքային պայմանագիրը (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը), ինչպես նաեւ գործատուի տված տեղեկանքը, որտեղ արտացոլվում են.

1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

2) տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը,

3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված եկամուտը՝ ըստ ամիսների,

4) առաջին աշխատանքային օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը,

5) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու (աշխատանքի չներկայանալու) ժամանակահատվածը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:ե:

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 1-ին կետում «սոցիալական վճարների»բառերը փոխարինել «եկամտային հարկի»բառերով,

2) 2-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1?ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար գործատուի կատարած ծախսը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2013 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվարկային ժամանակահատվածի 2012 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող ամիսների)` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտ է համարվում այդ ամիսների` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը:

2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ 2012 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նշանակվում եւ վճարվում է 2013 թվականին՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ է համարվում այդ տարիների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը (բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի): Այս դեպքում Oրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը:

Եթե ժամանակավոր անաշխատունակությունը առաջացել է 2012 թվականին, ապա 2013 թվականին ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (վճարելիս) Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով եւ 6-րդ մասով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը:

2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը նպաստը նշանակելու եւ հաշվարկելու համար ներկայացնում է նաեւ հարկային մարմնի տված տեղեկանքը 2012 թվականի համար վճարած պարտադիր սոցիալական ապահովության վճարների եւ եկամտահարկի չափերի մասին: