Հոդված 1.
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-245-Ն օրենքի 4-րդ հոդվածի աղյուսակի «ապրանքի համառոտ անվանումը» սյունակում «2710 11 410» ծածկագիրը փոխարինել «2710 12 410» ծածկագրով, «2710 11 450» ծածկագիրը` «2710 12 450» ծածկագրով, «2710 11 490» ծածկագիրը` «2710 12 490» ծածկագրով, «2710 19 930» ծածկագիրը` «2710 19 940» ծածկագրով, «ծածկագիրը՝ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» սյունակում «2903 41 000» ծածկագիրը` «2903 77 100» ծածկագրով, «2903 42 000» ծածկագիրը` «2903 77 200» ծածկագրով, «2903 43 000» ծածկագիրը` «2903 77 300» ծածկագրով, «2903 44 100» ծածկագիրը` «2903 77 400» ծածկագրով, «2903 44 900» ծածկագիրը` «2903 77 500» ծածկագրով, «2903 46 100» ծածկագիրը` «2903 76 100» ծածկագրով, «2903 46 200» ծածկագիրը` «2903 76 200» ծածկագրով, «2903 46 900» ծածկագիրը` «2903 76 900» ծածկագրով, «8311 10» ծածկագիրը` «8311 10 000» ծածկագրով, «8506 30» ծածկագիրը` «8506 30 000» ծածկագրով, «8506 40» ծածկագիրը` «8506 40 000» ծածկագրով, «8507 80» ծածկագիրը` «8507 80 000» ծածկագրով, իսկ ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8539 32 100 տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
8539 32 200 | Սնդիկային կամ նատրիումային լամպեր | 3.0 | 3.0 |
Հոդված 2
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի մշակումը պայմանավորված է «Բնապահպանական վճարների դրույ՟քա՟չափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված ԱՏԳ ԱԱ ծածկագրերն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտե՟սա՟կան գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությանը համա՟պա՟տասխանեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.
2013 թվականի հունվարից գործում է Անկախ պետությունների համագոր՟ծակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
3. Առաջարկվող լուծումները.
Առաջարկվում է օրենքի նախագծով կատարել համապատասխան փոփոխություն, որով «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքում սահմանված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կհամա՟պատասխանեցվեն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործու՟նեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությանը:
4. Կարգավորման առարկան.
Կարգավորման առարկան «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարաբերություններն են:
5. Ակնկալվող արդյունքը.
Օրենքի նախագծի ընդունմամբ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կհամապատասխանեցվեն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությանը: