Armenian ARMSCII Armenian
Պ-821-23.12.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի եւ հարկերի վճարման կամ մաքսատուրքերի եւ հարկերի վճարումից ազատմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները.».

2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող ապրանքները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: