Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-244-30.04.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել 4.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«4.1) մեդալով պարգեւատրում.».

2) 5-րդ մասի երրորդ պարբերությունում «եւ 3-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ եւ 4.1» բառերով.

3) 6-րդ մասում «5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները եւ ձեւերը» բառերը փոխարինել «4.1 կետով նախատեսված մեդալի եւ 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումը պայմանավորված է հարկադիր կատարման ծառայությունում խրախուսանքի նոր տեսակ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ներկայումս հարկադիր կատարողների խրախուսանքի տեսակները սահմանված են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով:

Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծով առաջարկվում է հարկադիր կատարման ծառայությունում նախատեսել խրախուսանքի նոր տեսակ` «Անբասիր ծառայության համար» մեդալ:

Ակնկալվող արդյունքը.

Հարկադիր կատարման ծառայությունում «Անբասիր ծառայության համար» մեդալի ներդրումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողների աշխատանքային կարգապահության եւ արդյունավետության բարձրացման համար: