Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-130-23.10.2012,03.05.2013-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 338-րդ հոդվածի`

1) վերնագրում «սուտ ցուցմունք» բառերը փոխարինել «ակնհայտ սուտ ցուցմունք» բառերով,

2) 1-ին մասում առաջին «քաղաքացիական» բառից հետո լրացնել «կամ վարչական» բառերով, երկրորդ «քրեական» բառից հետո լրացնել «վարչական» բառով, առաջին եւ երկրորդ «սուտ ցուցմունք» բառերը փոխարինել «ակնհայտ սուտ ցուցմունք» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացիական» բառից հետո լրացնել «կամ վարչական» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։