ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերով.
«12) բեղմնականխում` անցանկալի հղիության կանխում տարբեր միջոցների եւ (կամ) մեթոդների կիրառմամբ.
13) անպտղություն` զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու եւ բեղմնականխման միջոցներ եւ (կամ) մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն, բացառությամբ կրծքով կերակրման կամ դաշտանադադարով պայմանավորված դեպքերի.
14) հարազատ` արյունակցական 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի կապ ունեցող անձ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 4-րդ կետում «մեթոդների» բառը փոխարինել «մեթոդների եւ միջոցների» բառերով.
2) 8-րդ կետում «մեթոդները» բառը փոխարինել «միջոցները եւ (կամ) մեթոդները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի`
1) վերնագրում «բեղմնականխման միջոցների» բառերը փոխարինել «բեղմնականխման միջոցների եւ (կամ) մեթոդների» բառերով.
2) 1-ին մասում «բեղմնականխման արդյունավետ միջոցներից» բառերը փոխարինել «բեղմնականխման արդյունավետ միջոցներից եւ (կամ) մեթոդներից» բառերով.
3) 2-րդ մասում «բեղմնականխման առկա միջոցների» բառերը փոխարինել «բեղմնականխման առկա միջոցների եւ մեթոդների» բառերով.
4) 3-րդ մասում «պտղաբերության կարգավորման միջոցների» բառերը փոխարինել «պտղաբերության կարգավորման միջոցների եւ (կամ) մեթոդների» բառերով.
5) 4-րդ մասում «բեղմնականխման միջոցները» բառերը փոխարինել «բեղմնականխման միջոցները եւ մեթոդները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «միջոցների ընտրության» բառերը փոխարինել «միջոցների եւ մեթոդների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «18-35 տարեկան» բառերը փոխարինել «նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20-35 տարեկան» բառերով.
2) 2-րդ մասում «18 տարեկանից սկսած» բառերը փոխարինել «նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20 տարեկանից սկսած» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: