Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի`
1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետեւյալ կառուցվածքը.»:
2) 1-ին մասը 18-րդ կետից հետո լրացնել 19-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ.
«19) ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Փաթեթի նպատակը`
նոր ծագած հասարակական հարաբերությունների կարգավորումն է:
2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմամբ բարձրացնել հանրային կառավարման ոլորտում կառավարման արդյունավետությունը:
3. Կարգավորման առարկան. Օրենքների նախագծերի կարգավորման առարկան հանդիսանում են հանրային կառավարման ոլորտում ծագող հասարակական հարաբերություններն են, որոնք ենթադրում են դինամիկ զարգացում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրային կառավարման արդյունավետության էլ ավելի բարձրացում հանրային կյանքի եւ պետական կառավարման համակարգի կոնկրետ ոլորտում: