Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2481-15.05.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասում` «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալներից մեկի» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ), նրա առաջին տեղակալի եւ տեղակալների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Փաթեթի նպատակը`

նոր ծագած հասարակական հարաբերությունների կարգավորումն է:

2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմամբ բարձրացնել հանրային կառավարման ոլորտում կառավարման արդյունավետությունը:

3. Կարգավորման առարկան. Օրենքների նախագծերի կարգավորման առարկան հանդիսանում են հանրային կառավարման ոլորտում ծագող հասարակական հարաբերություններն են, որոնք ենթադրում են դինամիկ զարգացում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրային կառավարման արդյունավետության էլ ավելի բարձրացում հանրային կյանքի եւ պետական կառավարման համակարգի կոնկրետ ոլորտում: