Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0512-25.07.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված1 . «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով՝

«Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն»:

Հոդված2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: