Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-264-07.04.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001թվականի մայիսի 30-ի 20-193 օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «7. գյուղատնտեսության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
3.
Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների արտադրություն

Կ.Մ.

Բ

-

Փ

-

-

Հ

Վ

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «ա» ենթակետի համաձայն` անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկները շիճուկները եւ ախտորոշիչ միջոցները որակվում են որպես դեղ:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ եւ 5-րդ հոդվածների համաձայն դեղերի արտադրությունը ենթակա է լ իցենզավորման։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը «դեղերի արտադրություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ընդգրկել է 43-րդ հոդվածի 3-րդ՝ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում, այսինքն նշված բաժնում նախատեսված գործունեության տեսակները վերաբերում են միայն առողջապահության բնագավառին։ ՀՀ կառավարության 24.09.2001թ. N 895 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով դեղերի արտադրության լիցենզավորող լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարությունը:

Միաժամանակ.

1. ՀՀ կառավարության 29.06.2002թ. N 867 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության իրականացման լիցենզավորման» կարգը կարգավորում է միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորման ենթակա դեղերի արտադրության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 09.02.2000 թ. N 62 որոշումով եւ ՀՀ կառավարության 20.09.2000թ. N 581, 25.04.2001 թ. N 347 որոշումներով հաստատված կարգերի 4-րդ կետերով Հայաստանի Հանրապետությունում տարանջատված են առողջապահության եւ անասնաբուժության բնագավառները (կենսապատվաստուկներ, շիճուկներ եւ ախտորոշիչ միջոցներ)»:

Փաստորեն սահմանված չէ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների արտադրության լիցենզավորող լիազորված պետական կառավարման մարմինը եւ նույն բնագավառում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորման ենթակա կենսապատվաստուկների արտադրության լիցենզավորման կարգը:

Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ նշված լիցենզիան ստանալու խնդրանքով դիմում են ՀՀ առողջապահության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններին եւ բոլորի կողմից մերժվում նշված ոլորտում լիազոր մարմին ճանաչված չլինելու պատճառաբանությամբ ու զրկվում են անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների արտադրություն իրականացնելու իրավունքից:

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կանոնակարգելու անասնաբուժության բնագավառում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի լիցենզավորման ենթակա կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների արտադրության իրականացման լիցենզավորման ոլորտները: