Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-264-07.04.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001թվականի մայիսի 30-ի 20-193 օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «7. գյուղատնտեսության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
 

1 2 3 4 5 6 7 8 9 10
3. Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների արտադրություն Կ.Մ. Բ - Փ - - Հ Վ

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։