Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2781-06.06.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-246-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. 1-ին կետը «հայտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների)» բառերով.

2. 2-րդ կետում «(բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի)» բառերը փոխարինել «(բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձի)» բառերով,

3. վերջին պարբերությունը «պասիվ եկամուտների» բառերից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին վճարված (հաշվարկված) եկամուտների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: