Հոդված 1. «Եկամտային հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-246-Ն oրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 1-ին կետը «հայտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների)» բառերով.
2) 2-րդ կետի «(բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի)» բառերը փոխարինել «(բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձի)» բառերով եւ նույն կետի վերջին պարբերությունը «պասիվ եկամուտների» բառերից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին վճարված (հաշվարկված) եկամուտների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: