Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2782-06.06.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող՝ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» պարբերությունում «օտարերկրյա քաղաքացու» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու» բառերով:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի ամբողջ տեքստում «4-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: