ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «35000 դրամ» բառերը փոխարինել «45000 դրամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի`
1) 2-րդ պարբերության «210 դրամ» բառերը փոխարինել «270 դրամ» բառերով.
2) 3-րդ պարբերության «234 դրամ» բառերը փոխարինել «300 դրամ» բառերով.
3) 4-րդ պարբերության «350 դրամ» բառերը փոխարինել «450 դրամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից: