Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-279-10.06.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի մայիuի 14-ի ՀO-118 oրենքի (այսուհետ` Օրենք) 6.1 հոդվածի 3-րդ պարբերությունում «300 մլն դրամը» բառերը փոխարինել «200 մլն դրամը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6.1 հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի մասով ԱԱՀ-ի երեք տարով հետաձգման դրույթով նախատեսված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության իրավունքը վերապահված է կառավարությանը:

Ելնելով ՀՀ հետճգնաժամային ներկա փուլում ստեղծված իրավիճակից եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման, նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից սույն օրենքի նախագծով առաջարկվում է 6.1 հոդվածի 3-րդ պարբերության մեջ 300 մլն դրամը դարձնել 200 մլն դրամ, որը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծման եւ ներդրումային նախագծերի իրականացման համար:

Կարծում ենք նաեւ, որ ներկա փուլում 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը ԱԱՀ-ի հետաձգման միջոցով կարեւոր է, քանի որ այդ ծավալների շրջանակներում իրականացվելիք ծրագրերի եւ դրանց թվաքանակի աճի հավանականությունն ավելի մեծ է եւ համեմատաբար նվազ ռիսկային: