Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-286-17.06.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի (28-ը հուլիս 1998 թվականի, ՀՕ-239-Ն, այսուհետ Օրենք) 610 հոդվածի 2-րդ կետի, 654 հոդվածի 2-րդ կետի, 686 հոդվածի 2-րդ կետի, «ենթակա է նոտարական վավերացման» արտահայտությունից հետո «վերջակետը» փոխարինել «ստորակետով»` ավելացնել հետեւյալ բառերը. ,եթե առկա է կողմերի փոխադարձ համաձայնություն եւ ցանկությունե:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Օրենքի նախագծի ընդունմամբ գույքի վարձակալության պայմանագիր կնքող կողմերին հնարավորություն է ընձեռվում փոխադարձ համաձայնությամբ որոշել վարձակալական պայմանագրի նոտարական վավերացման նպատակահարմարությունը: Օրենքի ընդունմամբ վարձակալական կամ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի նոտարական վավերացման նորմը կլինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր, ինչն էլ հնարավորություն կտա պայմանագրային կողմերին ոչ թե պարտադրված, այլ ազատ որոշում կայացնել: