Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2891-18.06.2013-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  2002 թվականի մայիսի5-ի ՀՕ -337 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33-րդ կետով.

«33) համայնքի ղեկավարի առաջարկությամբ, օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ եւ հաստատում է դրա կառավարման պլանը:»:

Հոդված 2 . Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «հողամասերը» բառից հետո լրացնել «`բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերից» բառերը:

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 45. Համայնքի ղեկավարի գործունեությունը բնության եւ շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում

Համայնքի ղեկավարը բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի uեփականություն համարվող հողերի, անտառային եւ ջրային տարածքների, ինչպեu նաեւ շրջակա միջավայրի պահպանությունը:

Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետեւյալ լիազորությունները.

1) վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային եւ օդային տարածքների, ինչպես նաեւ բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանման միջոցառումները.ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով եւ արտադրական թափոններով աղտոտումից.

2) ապահովում է բնության հուշարձանի կառավարումը:

Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետեւյալ կամավոր լիազորությունները.

1) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի վարչական սահմաններում պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծը.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում է համայնքի վարչական սահմաններում պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը եւ այն ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգը.

4) մաuնակցում է համայնքի վարչական uահմաններում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող պետական ծրագրերի ու կառավարման պլանների մշակմանը եւ ապահովում է դրանց շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների իրականացումը.

5) աջակցում է համայնքի վարչական uահմաններում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմների ապահովմանը.

6) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման լիազորված պետական մարմնին ներկայացնում է առաջարկություններ եւ կարծիքներ համայնքի վարչական uահմաններում բնության հատուկ պահպանվող տարածքների uտեղծման վերաբերյալ.

7) աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հաuարակության իրազեկման բարձրացմանը, ինչպեu նաեւ գիտական ու կրթադաuտիարակչական ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական  վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների  նախագծերի  փաթեթի  ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա են հետեւյալ բացերը`

1. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները եւ հիմքերը.

2. հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները.

3. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները.

4. բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները եւ պահպանության ռեժիմը.

5. բացակայում է արգելավայրի պահպանության ռեժիմը.

6. բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի եւ էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները եւ պահպանության ռեժիմը.

7. բացակայում են կենսոլորտային արգելոցի ստեղծման եւ կառավարման հարցերը:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այլ իրավական ակտերի միջեւ առկա են անհամապատասխանություններ եւ հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափանիշներին, մասնավորապես`

1. ապահովել Բնության պահպանության միջազգային միության կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների բոլոր կատեգորիաների ստեղծումը.

2. Նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Բնապահպանական  վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների  նախագծերի ընդունման հետեւանքով կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման եւ կառավարման հարաբերությունները:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի N340-Ա Հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի, ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի, «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ՄԱԶԾ/ԳԷՀ միջին ծավալի ծրագրի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները եւ Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան համակարգողը:

Աշխատանքային խմբի կողմից նախագծերի փաթեթը ընդունվել է փոխհամաձայնեցման սկզբունքով:

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումով առավել արդյունավետ կդառնան բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները: