Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-290-19.06.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից  ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածով սահմանված ցանկում ըստ ԱՏԳ ԱԱ-ի սահմանել  նոր ծածկագիր եւ ցանկը լրացնել «Գետնախնձորի սերմացու` թարմ կամ պաղեցրած» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ ե մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գետնածնձորի աճեցման եւ վերամշակման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը նպատակուղղված պետական աջակցություն ցուցաբերելու եւ գետնախնձորի սերմացու ներկրողներին մաքսային արտոնություններ տալու հանգամանքով: Նկատի ունենալով, որ գետնախնձորը որպես հեշտ մշակվող, քիչ ծախսատար, արագ բազմացող եւ մեր բնակլիմայական պայմաններում կենսունակ եւ դիմացկուն մշակաբույս, անհրաժեշտ է աստիճանաբար ավելացնել գետնախնձորի ցանկատարածքները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գետնախնձորը պարունակում է այնպիսի օրգանական նյութեր, որոնք կարգավորում են օրգանիզմում ինսուլինի պարունակությունը` նվազեցնելով արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի պարունակությունը, ավելին` գետնախնձորը այն եզակի վիտամիններով հարուստ բույսերից է, որի օգտագործումը բուժում է տարբեր տեսակի աղեստամոքսային եւ սիրտ-անոթային հիվանդություններ:

Օրենքի նախագծի ընդունմամբ գետնախնձորի սերմացու ներկրողները կազատվեն մաքսատուրքից, ինչը հնարավորություն կտա գյուղատնտեսներին հնարավորինս էժան ձեռք բերել սերմացու: Կարծում եմ` խրախուսելով եւ աջակցելով գետնախնձորի աճեցման ու վերամշակման ծրագրերը, լուրջ ձեռքբերումներ կունենանք գյուղատնտեսության ոլորտում եւ սպառողները կկարողանան համեմատաբար ավելի էժան գետնախնձոր ձեռք բերել եւ օգտագործել: